Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նոր քրեական գործ Է հարուցել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ին Facebook-ում հաղորդել Է Ուկրանիայի արդարադատությանը կից լյուստրացիայի օրենքի լրամշակման աշխատանքային խմբի ղեկավար Կառլ ոլոխը:

 

«Անվտանգության ծառայությունը գրանցել Է քրեական գործ նախկին նախագահ Յանուկովիչի, Սահմանադրական դատարանի դատավորների եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանցավոր նախահամաձայնության մեղադրանքով՝ երկրում սահմանադրական կարգի փոփոխման եւ իշխանության բռնատիրման նպատակով»,- գրել Է Վոլոխը:

 

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը քրեական գործը որակել Է «բախտորոշ»: Նա նաեւ նշել Է, որ գործի համար անձամբ «կանաչ լույս» Է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը:

 

Փետրվարին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Յանուկովիչին մեղադրել Էր հանցավոր կազմակերպության ստեղծման մեջ՝ իշխանության բռնատիրման նպատակով: Ինչպես հայտարարել Է Վիտալի Յարեման, որն այն ժամանակ զբաղեցնում Էր գլխավոր դատախազի պաշտոնը, Յանուկովիչի կառավարման ժամանակ ճնշում Է գործադրվել Սահմանադրական դատարանի վրա, որը չեղյալ Է հայտարարել 2004 թվականի սահմանադրական բարեփոխումը եւ երկրում վերականգնել կառավարման նախագահական-խորհրդարանական ձեւը: «Այսպիսով, Յանուկովիչն իր վերահսկողության տակ Է վերցրել խորհրդարանը եւ նշանակվող կառավարությունը: Սահմանադրական հեղաշրջման հետեւանքով տեղի Է ունեցել իշխանության փաստական բռնատիրում»,- ասել Է նա: