Թուրքիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել երկու լրագրողի՝ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի ծաղրանկարները վերահրապարակելու համար, գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով Cumhuriyet-ին:
«Թերթում հրապարակված ծաղրանկարները հրապարակավ նվաստացնում են կրոնական արժեքները»,- ասված է Ստամբուլի դատախազության հայտարարության մեջ:
Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ լրագրողների համար 4,5 տարվա ազատազրկում է պահանջվում: