Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին թուրքական մի շարք ամսագրեր հատուկ համարներ են թողարկել այս թեմայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական haberkolaj.com-ը:

 

Թուրքական այնպիսի ամսագրեր, ինչպիսիք են Birikim-ը, #tarih-ը, Toplum ve Bilim-ը, Atlas-ը, Evrensel Kültür-ը և Mesele dergileri-ն իրենց լույս ընծայած նոր համարներում ընթերցողներին են ներկայացրել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ հոդվածներ:

 

Պարբերականներում Ցեղասպանության մասին պատմություններ են ներկայացվում երաժշտության, գրականության, կինոյի, սպորտի և քաղաքականության տեսանկյուններից: