Չինաստանը հակաօդային պաշտպանության C-400 համակարգերի գնման պարտավորագիր Է կնքել «ՌոսօբորոնԷքսպորտի» հետ: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հավաստել Է ձեռնարկության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
«Պարտավորագրի մանրամասները չեն բացահայտի, բայց, այո, Չինաստանը, իրոք, դարձել Է ՀՕՊ-ի այդ նորագույն ռուսական համակարգի առաջին գնորդը, ինչը միայն ընդգծում Է մեր փոխհարաբերությունների ռազմավարական բնույթը»,-ասել Է նա, պատասխանելով այն հարցին, թե ճիշտ Է արդյոք, որ Պեկինը 2014 թվականի սեպտեմբերին չորս դիվիզիոն C-400-ի գնման պարտավորագիր Է կնքել:
Իսայկինը հավելել Է, որ «շատ երկրներ» են ցանկանում գնել C-400, սակայն հայրենական արդյունաբերությունը, ի դեմս «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի, պետք Է նախեւառաջ դրանք մատակարարի Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
«Եվ նույնիսկ իր արտադրական հաջողություններն ընդլայնելու հաշվառմամբ դժվար կլինի այդ համակարգերը մատակարարել միանգամից մի քանի երկրի: Չինաստանն այդ առումով առաջին ծիծեռնակն Է»,-ասել Է նա:
C-400 «Տրիումֆը» զենիթահրթիռային համակարգ Է, որը կարող Է խոցել օդային հարձակման առկա բոլոր միջոցները, ներառյալ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, թեւավոր հրթիռներ եւ վայրկյանում 4800 մետր առավելագույն արագությամբ մարտավարական բալիստիկ հրթիռներ: C-400-ը ռուսական զինանոցը համալրել Է 2007 թվականի ապրիլին: Ներկայում Ռուսաստանում տեղակայված Է այդ համակարգով հանդերձված ինը զենիթահրթիռային գունդ:
Լուսանկարը' «Коммерсантъ»