Նյու Յորքի իրավապահները նախօրեին կալանավորել են 34 մարդու ոստիկանական բռնության դեմ ցույցի ժամանակ անկարգությունների համար, տեղեկացնում է The New York Times-ը:
Ցուցարարները որպես բողոք' դուրս են եկել քաղաքի փողոցներ' ի նշան ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանության:
Բողոքի ակցիան սկսվել է Մանհեթենի գլխավոր հրապարակներից մեկում' Յունիոն սքվերում: Սկզբում մասնակցել է մոտ 400 մարդ, որոնք ուղևորվել են Մանհեթենի ոստիկանական տեղամաս: Ապա ցուցարարներն անցել են Բրուքլինի կամրջով' խանգարելով երթևեկությանը:
The New York Times-ը հայտնում է ոստիկանների վրա հարձակումների մի քանի դեպքի մասին:
Ականատեսները պնդել են, որ իրավապահները անկարգության մասնակիցներին մտցրել են ոստիկանական ֆուրգոնները: