Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Նուրի Շահինն, անդրադառնալով թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի՝ մրցաշրջանի ավարտին թիմից հեռանալուն, շնորհակալություն է հայտնել մարզչին:

Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեծ մարդ և հիանալի մարզիչ, մարդ, ով օգնեց իրականացնել մանկությանս երազանքները: Ձեզ հետ անցկացրած տարիների ընթացքում շատ բան եմ սովորել ձեզանից և ձեր անձնակազմից: Միակ բանը, որ ցանկանում եմ ասել՝ շնորհակալություն, մարզիչ»: