Մշակույթի հայ և օտարերկրացի աստղերը համախմբվել են դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը: Նրանք նկարահանվել են «Millions of Lives» խորագրով տեսահոլովակում և երգի միջոցով իրենց կոչն են հղել աշխարհին: Տեսահոլովակը և երգն ստեղծվել է մշակույթի ներկայացուցիչներ Կարեն Մարգարյանի, Տիգրան Պետրոսյանի և Գրիշա Աղախանյանի նախաձեռնությամբ՝ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:
Տեսահոլովակի պրեմիերան անցկացվեց ապրիլի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Իրադարձությանը մասնակցեցին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: