Կանադան $1 մլն արժողությամբ գիշերային տեսողության 238 սարք կփոխանցի Ուկրաինային: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Կանադայի խորհրդարանի անդամ Տեդ Օպիցը. փոխանցում է Корреспондент.net-ը:
«Այդ ոչ մահաբեր սարքավորումը կմեծացնի ուկրաինացի զինծառայողների հնարավորությունները' երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար պայքարում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ կանադացի պատգամավորը տեղեկացրել է ավելի քան 1000 բժշկական գործիքների համալիրներ փոխանցելու մասին: