Հազարավոր կանադացիներ ապրիլի 19-ին հավաքվել են Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի կենտրոնում՝ մասնակցելու Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցին նվիրված ակցիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է CTVNews.ca կայքը, ակցիային մասնակցել են Պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին, Օնտարիոյի վարչապետ Քեթլին Ուայնը և Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին: Ոստիկանության տվյալներով, ակցիայի մասնակիցները թիվը հասել է առնվազն 2000-ի:

 

Թուրքիան շարունակում է ժխտել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան թուրքերի կողմից իրականացված հայերի կոտորածը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այդ երկրի իշխանությունները պնդում են, որ զոհերի թիվը չափազանցված է և որ սպանվածները քաղաքացիական պատերազմի և անկարգությունների զոհեր են: Կայքը հայտնում է նաև, որ նույն օրն ընդդեմ ցույցով են հանդես եկել նաև մոտ մեկ տասնյակ թուրք ցուցարարներ՝ ծածանելով թուրքական դրոշը: