Ավստրիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության մասին համատեղ հայտարարության ընդունումից հետո Վիենայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Հասանը հետ է կանչվել Անկարա: Այդ մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ավստրիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության վերաբերյալ համատեղ հայտարարությանը՝ պնդելով, որ Ավստրիան իրավունք և լիազորություն չունի պատմական իրականությանը չհամապատասխանող ձևով թուրք ազգի դեմ մեղադրանք ներկայացնել: