Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ատլետիկոյի» (1:0) հետ հանդիպմանը սեփական դարպասն անառիկ պահելով ռեկորդ սահմանեց: Ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի դարպասն անառիկ պահելու ցուցանիշով դարձավ առաջատար:

Դարպասապահն իր 52-րդ հանդիպումն անցկացրեց սեփական դարպասն առանց գոլ ընդունելու և այս ցուցանիշով գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարին (51):

Գործող դարպասապահներից Կասիլյասին հաջորդում են Պետեր Չեխը (46), Վիկտոր Վալդեսը (45) և Ջանլուիջի Բուֆոնը (36):