armsport.am Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր հանդես գալ Անգլիայի ցանկացած ակումբում, իսկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բացառապես կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է:

«Ռոնալդուն դիմացկուն է: Նա կարող էր հանդես գալ «Մուլուոլում», ՔՊՌ-ում, «Դոնկաստեր Ռովերսում» կամ ցանկացած այլ թիմում եւ հեթ-տրիկներ ձեւակերպեր: Վստահ չեմ, որ դա կստացվեր Մեսսիի մոտ:

Ռոնալդուն լավ է խաղում երկու ոտքերով, նա արագ է, լավ է պայքարում օդում եւ խիզախ է: Իհարկե, Մեսսին նույնպես խիզախ ֆուտբոլիստ է, սակայն կարծում եմ, որ նա հենց «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է»,- շոտլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է «BBS Sport»-ը: