Le Figaro Histoire ամսագիրն ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածի համար տպագրված համարում «Մոռացված Հայոց ցեղասպանություն» վերտառությամբ 12 էջ նվիրել է Հայոց ցեղասպանությանը:

 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, ամսագրի հերթական համարի նպատակներից մեկն է հանրությանը հիշեցնել 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, ինչի ժամանակ՝ 1915-1923 թվականների ընթացքում, երիտթուրքերի կողմից սպանվել է 1,5 մլն հայ: