Սպիտակ տունը փորձում է կաշառել Պարսից ծոցի երկրների ղեկավարությանը' Իրանի հետ համաձայնագրի հարցում նրանց աջակցությանը հասնելու նպատակով: Այս մասին հայտարարել է հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, հաղորդում է Sputnik-ը:

 

 

«Ես կարծում եմ, որ նրանք կփորձեն կաշառակերության բոլոր ձևերը… Չեմ կարծում, թե դա կօգնի, քանի որ այդ համաձայնագրի վերաբերյալ Պարսից ծոցի պետությունների մոտ առարկությունները չափազանց շատ են»,- հարցազրույցոմ ասել է Մաքքեյնը:

 

 

Սենատորն ընդգծել է, որ «Իրանի հետ համաձայնագիրը շատ վտանգավոր է նրանց համար»:

 

 

Մաքքեյնը կարծում է, որ ծոցի երկրներին հրթիռային հարվածից պաշտպանելու համատեղ համակարգի մասին առաջարկը կդառնա համաձայնագրի հարցում աջակցության հասնելու միջոց: