Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել նախագահին կից Բարեփոխումների միջազգային խորհրդի կազմի հաղորդում է Обозреватель-ը:
Նրա խոսքով' խորհրդի կազմում ընդգրկվել են այնպիսի հայտնի գործիչներ, ինչպես Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը և ԵԽ-ի ակտիվ անդամ Յացեկ Սարիուշ-Վոլսկին, Շվեդիայի արտաքին գործերի նախկին նախարար Կառլ Բիլդթը, Սլովակիայի բարեփոխումների հայտնի հեղինակ Միկոլաս Ձուրինդան, հայտնի տնտեսագետ Անդերս Ասլունդը և Անդերս Կուբիլիուսը, ով երկու անգամ եղել է Լիտվայի վարչապետը:
Սաակաշվիլին նշել է, որ դա միայն սկզբնական կազմն է, որը հետագայում կընդլայնվի և կհամալրվի: