Մոսկվայի «Սպարտակի» նոր գլխավոր մարզիչ կդառնա Դմիտրի Ալենիչևը, ով ներկայումս գլխավորում է Տուլայի «Արսենալը»: Այդ մասին հայտնել է Чемпионат.com-ի՝ ակումբին մոտ կանգնած աղբյուրը:
Ալենիչևին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու որոշումն արդեն ընդունված է: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի այն բանից հետո, երբ կխզվի պայմանագիրը գործող մարզիչ Մուրատ Յակինի հետ:
Մայիսի 28-ին հաղորդվեց, որ «Սպարտակը» Յակինի հետ քննարկում է պայմանագիրը խզելու հարցը: