Ստամբուլի Ալիբեյքյոյ մետրոյի կայարանի շինարարության վայրում գազատար խողովակի վնասման հետևանքով ուժգին պայթյուն է տեղի ունեցել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Վնասված գաղատարից բնական գազի արտահոսքը շարունակվում է: Տուժած մարդկանց մասին տեղեկություններ դեռևս չկան: Նշվում է, որ շրջակայքի շենքերի բնակչությունն անհապաղ տարհանվում է բնակարաններից: Դեպքի վայրում հավաքվել են մեծ թվով ոստիկաններ և փրկարարներ: