Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը Սիրիայում հակակառավարական մարտերին մասնակցած ադրբեջանցի մոջահեդների վերաբերյալ դատական որոշում է կայացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանցի զինյալ Ռուսլան Մուստաֆաևը դատապարտվել է 14 տարվա, իսկ մնացած հինգը' 13 տարի 6 ամսվա ազատազրկման:
Սիրիայում իշխանական և հակաիշխանական ուժերի միջև 2011 թվականից ընթացող մարտերին ակտիվորեն մասնակցում են նաև ադրբեջանցի մոջահեդներ: Հայտնի է, որ այդ կռիվներում զոհ է գնացել Ադրբեջանի մի քանի հարյուր քաղաքացի, ովքեր կռվել են Ասադի դեմ: