Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել հետ կանչել այդ երկրում իր դեսպանին: Այս մասին համապատասխան որոշման մասին հայտարարությունը տեղադրված է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:

 

Միաժամանակ հունիսի 3-ին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչություն է կանչվել Անկարայում Բրազիլիայի դեսպանը, որին ներկայացվել է խնդրի վերաբերյալ թուրքական կողմի դիրքորոշումը:

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման հետևանքով ներկայումս Թուրքիան դեսպան չունի Վատիկանում, Լյուքսեմբուրդում, Ավստրիայում: