Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը շարունակում է ելույթները Բուլղարիայի Ոսկե ավազներ առողջարանում անցկացվող օփենում:

Պետրոսյանը միավոր կիսեց Վիտալի Բերնադսկիի հետ: Չորս տուրից հետո շախմատիստը վաստակել է 3,5 միավոր և մի քանի այլ գրոսմայստերների հետ գլխավորում է աղյուսակը:

Նշենք, որ մրցաշարը կավարտվի հունիսի 16-ին: