Բաքվում ընթացող եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակչում պարտվեց Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Շեմարովի հետ:

Եվ քանի որ Բելառուսի ներկայացուցչին հաջողվեց հասնել եզրափակիչ, Բերիանիձեն բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն ստացավ:

Սփոփիչ մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց Գերմանիայի մարզիկին և բորնզե մեդալի համար կպայքարի վրացի մարզիկի հետ: