Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է «Պարտիզանի» 18-ամյա կիսապաշտպան Անդրիյա Ժիվկովիչի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Spox-ը:
«Ժիվկովիչը ցանկանում է, և կարող է խաղալ Բունդեսլիգայում: Դրանում ոչ մի կասկած չի կարող լինել», -հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը:
Ավելի վաղ տեղեկացվեց, որ դորտմունդյան թիմը լքել է դարպասապահ Միտչել Լանգերակը, ով տեղափոխվել է «Շտուտգարտ»' խաղային ավելի շատ պրակտիկա ստանալու հույսով: