Կրեմլում մեկնաբանել են Վլադիմիր Պուտինին ուղղված Պամելա Անդերսոնի նամակը: Տտեղեկությունն այն մասին, որ հոլիվուդյան դերասանուհին խնդրանքով դիմել էր ՌԴ նախագահին, նախօրեին հայտնվել է լրատվամիջոցներում: Այս մասին գրում է ren.tv-ն:

 

Սակայն, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ չէ Անդերսոնի նամակի մասին:

 

«Ոչ, մենք չգիտենք դրա մասին»,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստին» Պեսկովի խոսքերը:

 

Պամելան ահազանգել է, որ նավով 1700 տոննա այնպիսի ձկան միս է տեղափոխվում, որը ոչնչացման վտանգի առաջ է: Նամակում նշվում է, որ նման բեռնափոխադրումը հակասում է Անհետացող կենդանատեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիային: