Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում շարունակվում է ամառային 28-րդ ունիվերսիադան:
Ռուսաստանի ներկայացուցիչ հայազգի Կիրլ Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ' 50 մետրից հրացանով եռամարտում:
Առաջին տեղում Չինաստանի ներկայացուցիչն է, երրորդում՝ Ֆրանսիայի:
Նշենք, որ Կիրլ Գրիգորյանն ավելի վաղ նվաճել է նաև ոսկե մեդալ՝ հրացանի 50 մետր վարժությունում:
Մարզիկը գրանցել էր 207,3 միավոր, ինչը ռեկորդային էր ուսանողական խաղերի համար: