Օմսկում ավարտվել են փլուզված ուսումնական զինվորական կենտրոնի մասնաշենքի բեկորների հեռացման աշխատանքները, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը:

 

Ինչպես տեղեկացնում է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը, զոհվել է 13 զինվոր: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ տվյալները:

 

Հիվանդանոց տեղափոխվել է 22 մարդ: Նրանցից 12 զինվոր գտնվում է ծայրաստիճան ծանր վիճակում: Տուժածների մի մասը կտեղափոխվի Մոսկվայի կենտրոնական զինվորական հոսպիտալներ:

 

Ուսումնական զինվորական կենտրոնի մասնաշենքը փլուզվել է հուլիսի 12-ին, Օմսկում: Ողբերգության ժամանակ շենքում եղել է 337 զինվորական: Մեկ տարի առաջ շենքը վերանորոգվել էր: