Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը խոսել է Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի մասին:

«Ես խոսել եմ թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ, այդ թվում նաև՝ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի հետ: Նրանց աչքերում կրակ կա: Նրանց հետ տարաձայնություն չունեմ, իսկ անցյալը հիշելու իմաստ չկա: Հնարավորություն կստանան բոլորը, իսկ կօգտագործեն ուժեղագույնները»,- մարզչի խոսքը մեջբերում է Sport-express պարբերականը:

Մարզիչը Մովսիսյանի մասին խոսելիս հավելել է, որ Զե Լուիշի հետ մրցակցությունը վերականգնել է ֆուտբոլիստին:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը՝ Մովսիսյանը, օրեր առաջ առաջին հանդիպումն անցկացրեց «Սպարտակի» կազմում: Ընկերական խաղում մոսկովյան ակումբը հաղթեց «Սանկտ Գալենին», իսկ Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ: