Մյունխենի «Բավարիան» ընկերական խաղում 4:1 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ:

Պեկինում տեղի ունեցած խաղում Գվարդիոլայի թիմի կազմում դուբլ հեղինակեց Տոմաս Մյուլերը: Ֆուտբոլիստը իսպանական ակումբի դարպասը գրավեց 16-րդ րոպեին, և առաջին խաղակեսի ավարտին ավելացրած ժամանակում:

Գերմանիայի չեմպիոնների կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Տիագո Ալկանտարան (54) և Ռոբերտ Լևանդովսկին (69):

«Վալենսիայի» միակ գոլը հեղինակեց Ռոդրիգոն` 27-րդ րոպեին: