Իրանի կառավարությունը հայտարարել է միջուկային զենքի ամբողջական վերացման անհրաժեշտության մասին, հաղորդում է ISNA գործակալությունը:

 

«Իրանն ընդգծում է միջուկային զենքի ամբողջական վերացման անհրաժեշտությունը, որպես միջազգային անվտանգության պահանջ և միջուկային զենքի չտարածման վերաբերյալ պայմանագրի պարտավորություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հայտարարության մեջ նշվում է նաև միջուկային սպառնալիքից մարդկության պաշտպանությանն ուղղված բոլոր ջանքերին ակտիվ մասնակցելու մտադրությունը:

 

Ավելի վաղ, Պան Գի Մունը հայտարարել է, որ  Իրանի և «վեցնյակի» համաձայնագիրը կփրկի աշխարհը միջուկային զենքից: