Թուրքիայի Սյութլուջե թաղամաս տանող մայրուղու վրա հայտնաբերվել է հարյուր կգ քաշով ռումբ: Դեպքի վայր են ժամանել սակրավորներն ու վնասազերծել զինամթերքը: Այս մասին հաղորդում է LifeNews-ը:

 

 

Hurriyet թերթը' վկայակոչելով ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրին, հայտնում է, որ այդ ճանապարհը հնարավոր է ականապատել են Թուրքիայում արգելված' «Քրդստանի աշխատավորական» կուսակցության զինյալները:

 

 

Պաշտոնական հայտարարություններ անջատողականների և իշխանությունների կողմից դեռևս չեն հնչել: Ականապատ ճանապարհները շարունակում են հետազոտել սակրավորները: Երթևեկությունը դեռևս արգելված է: