Այս տարվա ամռանը Հայաստանի քաղաքացիներն առաջատարն են Վրաստան այցելությունների թվով. հուլիսին Հայաստանից հարեւան երկիր Է այցելել 180 հազար 99 մարդ, ինչը 11,9 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին հաղորդել Է Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվ ական-վերլուծական դեպարտամենտը:
Երկրորդ տեղում Ադրբեջանից ժամանածներն են՝ թվով 160 հազար 285 մարդ (աճը՝ 7,9 տոկոս):
Վրաստան ժամանողների թվով երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Թուրքիան, 2015 թվականի հուլիսին Վրաստան են այցելել այդ երկրի 152 հազար 178 քաղաքացիներ, ինչը 12 տոկոսով ավելի Է անցած տարվա համապատասխան ցուցանիշից: Ռուսաստանը չորրորդ տեղն Է զբաղեցնում Վրաստան այցելուների թվով: Ընթացիկ տարվա հուլիսին Վրաստան են ժամանել Ռուսաստանի 140 հազար 390 քաղաքացիներ՝ 6,6 տոկոսով ավելի անցած տարվա հուլիսի համեմատ:
Նշվում Է, որ ընդամենը հուլիսին Վրաստան Է այցելել 737 հազար 696 մարդ: