Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում «Ռուբինի» նկատմամբ հաղթանակից հետո ասել է, որ շատ երջանիկ է:

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է նվազագույն հաշվով, և միակ գոլը հեղինակել է հայ հարձակվողը:

«I'm happy: Կփորձեմ շարունակել նույն ոգով»,- Մովսիսյանն ասել է Чемпионат-ի թղթակցի հետ զրույցում:

Նշենք, որ առաջնության երեք տուրից հետո մոսկովյան ակումբը 7 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: