Ադրբեջանի Բարդա քաղաքում իրենց տան բակում կախվել է 15-ամյա Գյուլչին Ալիզադեն:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով report.az լրատվական կայքը, անչափահասի ինքնասպանության դիմելու իրական պատճառը չի հաղորդվում:

 

 

Փաստի առնչությամբ Բարդայի շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Ըստ շրջանառվող լուրերի՝ 15-ամյա Գյուլչին Ալիզադեն վերջերս ամուսնացել էր:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' Ադրբեջանում անչափահաս աղջիկների ամուսնությունների թվի աճ է գրանցվել: Աղքատության և կյանքի դժվար պայմաններից ելնելով՝ ծնողները շտապում են աղջիկներից շուտ ազատվել և հաճախ, հարկադրաբար, նրանց մղում են ամուսնության:

 

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականին այդ երկրում ինքնասպանության արդեն 115 դեպք է տեղի ունեցել, որից 6-ն անչափահսներ են եղել, 3-ն' ինքնահրկիզվել են, 1-ը' թույն է խմել, 1-ը' գազը բացել և քնել է, երկուսը' ղարաբաղյան պատերազմի վետերան և հաշմանդամ են:

 

 

2014 թ-ին Ադրբեջանում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ն անչափահասներ են եղել: 14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: