Ռուսաստանի Իստրինսկի ջրամբարի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների թվում հայեր կան:

 

 

Ուղղաթիռի և «Сессна» ինքնաթիռի կործանումից զոհվել են 9 մարդ՝ երկու օդաչու և 7 ուղևոր:

 

 

Փրկարարները ջրից դուրս են բերել զոհերից 8-ի մարմինները: Մեկ ուղևորի դեռևս չեն հայտնաբերել, բայց կենդանի լինելու հավանականություն գրեթե չկա: Այս մասին հայտնում են ռուսական էլեկտրոնային լրատվամիջոցները:

 

 

Զոհերի անունների նախնական հրապարակված ցանկում առնվազն երկու հայի անուն կա:

 

 

1. Միխայիլ Երմոլչև (օդաչու)
2. Լարիսա Մանուկյան
3. Պարույր Մանուկյան
4. Էրիկ (անչափահաս, ազգանունը չի նշվում)
5. Աֆելիա Գ. (անչափահաս)

 

 

Ուղղաթիռը ղեկավարել է փորձառու օդաչու, սպորտի վարպետ Վադիմ Բուխտիյարովը, բացի օդաչուից ուղղաթիռում եղել են երեք մարդ:

 

 

Օլգա Բագրովա
Ելիզավետա (ազգանունը ճշտված չէ)
Մամեդ Ռեզաև:

 

 

Ավիավթարը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան: