Երևանում և հանրապետության տարբեր շրջաններում oգոստոսի 14-ին արձանագրվել են ճանապարհատրանսպորտային պատահարներ: Oգոստոսի 14-ին, ժամը 10.30-ին, Երևանի Նանսենի փողոցի թիվ 1/2 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

***

Օգոստոսի 14-ին ոստիկանության Ավանի բաժանմունք է ներկայացել 34-ամյա տղամարդ և հայտնել, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Աճառյան և Ավան 3-րդ փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

***

Օգոստոսի 14-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «գլխի վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 66-ամյա կնոջ, որը հիվանդանոցում հայտնել է, որ չի հիշում, թե ինչ է պատահել: Ըստ բժշկի տեղեկանքի' նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը' պատճառելով նշված վնասվածքները: Վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:

 

***

Օգոստոսի 14-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արտենի-Արագածավան միջհամայնքային ավտոճանապարհին «ԶԻԼ 134» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է համընթաց ուղղությամբ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

***

Օգոստոսի 14-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 3.8-րդ կմ-ին «Տոյոտա Հարրիեր 3.0» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ժայռին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

***

Օգոստոսի 14-ին, ժամը 16.00-ին, 40-ամյա տղամարդը ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, «Վենտո» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 77ամյա կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել բաժին: Կատարվում է քննություն:

 

***

Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի վերջնամասում «ՈւԱԶ-452» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայի: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: