Թեհրանի կողմից միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը «քայլառաջ» Է դարձել ամբողջ աշխարհի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մասոումե Էբթեքարը հայտարարել Է BBC կորպորացիայի հրապարակած հարցազրույցում:

 

 

Նրա խոսքով՝ իրանական խորհրդարանի (մեջլիսի) պատգամավորներն առաջիկա օրերին քննարկելու են այդ համաձայնագիրը: «Ներքին այդ բանավեճում կարելի Է լսել տարբեր կարծիքներ. ոմանք քննադատում են փաստաթուղթը, ոմանք ամբողջովին մերժում են այն»: Սակայն, ընդհանուր առմամբ, «իրանցիների մեծամասնությունն այն դիտում Է որպես հաջող քայլ առաջ»,-շարունակել Է նա:

 

 

«Կարծում եմ՝ Իրանը պարզորոշ ցույց Է տվել, որ մտադիր Է կատարել այդ համաձայնագիրը»,-նշել Է փոխնախագահը: Պայմանավորվածությունների ձեռքբերումը նշանակում Է, որ «մնացած աշխարհի հետ փոխգործակցության նոր դարաշրջան Է բացվում առեւտրի, մշակութային փոխանակումների բնագավառում», ինչպես նաեւ այն, որ «Իրանն ավելի նկատելի խաղորդ Է լինելու», ընդգծել Է Էբթեքարը:

 

 

Փոխնախագահն այն կարծիքին Է, որ Թեհրանն ինքնապաշտպանության իրավունք ունի, սակայն մտադիր չԷ գերիշխել տարածաշրջանում, ինչպես նաեւ հույս ունի վերականգնել վստահության հարաբերությունները հարեւան երկրների հետ եւ զարգացնել համագործակցությունը ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: