Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում օգոստոսի 15-ին' ժամը 00.30-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել օտարերկրյա քաղաքացի, 1980թ. ծնված Յուլիա Մ.-ն և հայտնել, որ ամուսնու հետ տաքսի ավտոմեքենայով վերադառնալիս Երևանի Տիգրան Մեծի պողոտայում' սուպերմարկետի մոտ, տաքսուց իջել է, որպեսզի մտնի դեղատուն, իսկ վարորդը քնած ամուսնու գրպանից փորձել է գողություն կատարել, սակայն արթնանալուց հետո նրան իջեցրել և դիմել է փախուստի:

 

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 00.10-ին, Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում գործող սուպերմարկետի մոտ տաքսու վարորդը, օգտվելով Յուլիա Մ.-ի ամուսնու' Կամել Խ.-ի քնած լինելու հանգամանքից, փորձել է գողանալ 3.800 ռուբլի և 34.000 դրամ, սակայն Կամել Խ.-ի արթնանալու պատճառով հանցագորոծությունն ավարտին չի հասցրել:

 

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը 1982թ. ծնված Գարիկ Ղ.-ն է, ով օգոստոսի 18-ին' ժամը 11.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: