Երեկ՝ ժամը 19.42-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 14-րդ կմ-ին «Միթսուբիշի Մոնտերո» մակնիշի GEN 045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 40 մ). ինչի հետևանքով 1974 թ. ծնված Գարիկ Արմենակյանը և 1964 թ. ծնված Հնզար (Հենդո) Լևոնյանը տեղում զոհվել են:

 

 

Մահացածներն ու վիրավորները ԵԿՄ վարչության անդամների հետ մեկնում էին Արցախ՝ ուխտագնացության:

 

 

Երկու վիրավորները՝  1980 թ. ծնված Ա. Թ.-ն և 1983 թ. ծնված Լ. Ս.-ն, հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները Ա. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լ. Ս.-ինը՝ միջին ծանրության:

 

 

Նշենք, որ մեկնարկել է ամենամյա երկրապահական ուխտագնացությունը դեպի Արցախ աշխարհ:

 

 

Ուխտագնացության շրջանակներում երկրապահներն այցելում են զոհված մարտընկերների պատվին կանգնեցված հուշարձաններին, հանդիպում են սահմանամերձ տարածքների բնակչությանը, ոգեւորում, վստահեցնում, որ վտանգի պահին սահմանաբնակը կզգա Երկրապահի աջակցությունն, ինչպես 1989-94 թվականների պատերազմում է զգացել: