ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվել է ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովվածությամբ նոր դասասենյակ:

 

 

Համակարգչային դասասենյակը ռազմական ոստիկանության սպաներին հնարավորություն կտա օգտվելով արդի տեեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից' առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը:

 

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուի խոսքով, տեխնիկապես հագեցած համակարգչային նոր դասասենյակը ՌՈ սպաների համար նաև ինքնազարգացման ու ինքնակրթման լայն հնարավորություն է ընձեռելու՝ ամրապնդելով նրանց մասնագիտական գիտելիքները: Նա նշել է, որ առաջիկայում ՌՈ տարածքային ստորաբաժանումներում ևս բացվելու են նմանօրինակ համակարգչային դասասենյակներ:

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀանյանն էլ շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ բարձր է գնահատել ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցության արդյունավետությունը և հույս հայտնել, որ այն շարունակական է լինելու: