Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալեց Մախաչկալայի «Անժիին»: Թիմերի միջև պայքարն ավարտվեց հյուրերի հաղթանակով 2:1 հաշվով:

Լորենցիո Էբեսիլիոն հանդիպման 27-րդ րոպեին բացեց հաշիվը, պատասխան գոլը դաշտի տերերը հեղինակեցին 53-րդ րոպեին' նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Դմիտրի Կոմբարով: Իսկ Ալեքսանդր Ժիրովի' 85-րդ րոպեին հեղինակած գոլը հաղթանակ բերեց Մախաչկալայի թիմին:

Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 72-րդ րոպեին: Արաս Օզբիլիսը պահեստայինների թվում էր:

Հյուրերի կազմում ողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը,ով հանդիպման 68-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: