Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Դիարբեքիրում կրկին հարձակում է գործել ուժային կառույցների ներկայացուցիչների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Դիարբեքիրի Քայափընար գավ առում քուրդ զինյալները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա:

 

Հարձակման հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ, չնայած բժշկական միջամտությանը, վերջիններս զոհվել են: