Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ և իր ակտիվում գրանցած 6 միավորով դարձավ մրցաշարի հաղթող:
Հաղթանակից հետո գրոսմայստերը ասել է.
«Իմ գլխավոր երկրպագուն մայրս է: Մտածեցի, որ պետք է արագ ոչ-ոքի խաղալ, որպեսզի ծնողներս կարողանան գնալ քնելու: Այսքան անհաջողություններից հետո անհրաժեշտ էր ինքս ինձ ապացուցել, որ դեռ ինչ-որ բանի ունակ եմ:
Անդրադառնալով Բաքվում կայանալիք մրցաշարին՝ Արոնյանը հավելել է.
«Մեկ շաբաթից մեկնելու եմ Բաքու, իսկ աշխարհի գավաթի խաղարկությունից հետո կմասնակցեմ Բեռլինում կայանալիք արագ և բլից շախմատի աշխարհի առաջնությանը: Ցավոք, մեզ՝ շախմատիստներիս, դժվար է երկրների միջև կոնֆլիկտի կարգավորման հարցում օգնելը: Բայց չէ՞ որ երաժիշտները, արվեստի այլ ներկայացուցիչներ գնում են Ադրբեջան՝ որպես խաղաղության դեսպան: Ես նույնպես կփորձեմ հետևել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ հարգում եմ հարևան երկիրը, լավագույն խաղս ցուցադրել և հաճույք պարգևել տեղի երկրպագուներին»,- Արոնյանի խոսքը մեջբերում է Chess-News-ը: