Ռուսաստանն աշխատում է Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի պետ, օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:

 

«Հայաստանի և Ռուսաստանի միջև կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի նախագիծն անցել է ներհանրապետական բոլոր ընթացակարգերը և պատրաստվում է ստորագրման»,- ասել է Կուրաչենկոն:

 

Նրա տեղեկացմամբ` սկսվել են համաձայնագրի մշակման աշխատանքները նաև Ղրղզստանի և Տաջիկստանի հետ: Ղազախստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականին: