«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Լյուք Շոուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ՊՍՎ-ի հետ հանդիպմանը վնասվածք է ստացել և փոխարինվել 15-րդ րոպեին:
Ինչպես տեղեկացնում է Daily Telegraph-ի լրագրողը թվիթերյան իր միկրոբլոգում, ֆուտբոլիստը հավանաբար երկար ժամանակով կբացակայի: Շոուի մոտ աջ ոտքի կրկնակի կոտրվածք է: Պաշտպանը կվիրահատվի Մանչեսթերում:
Հավելենք, որ Շոուն վնասվածք էր ստացել Էկտոր Մորենոյի սահընկումից հետո: