Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Վադիմ Սկրիպչենկոն, խոսելով թիմի՝ Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Կրասնոդարի» դեմ խաղի մասին, անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանին և նշել է, որ ֆուտբոլիստը դեռևս շարունակում է վերականգնման գործընթացը:
«Մանուչարյանը վերականգնողական կուրս է անցնում, սակայն ցավերը դեռ նրան թույլ չեն տալիս ընդհանուր խմբի հետ մարզվել»,- Սկրիպչենկոյի խոսքը մեջբերում sport-express-ը:
Հիշեցնենք, որ Մանուչարյանը վնասվածքը ստացել էր «Տերեկի» դեմ խաղում և վերականգնման ժամկետը մոտավորապես երեք շաբաթ է: