Ոստիկանության Մասիսի բաժնում սեպտեմբերի 21-ին' ժամը 09.50-ին, ահազանգ է ստացվել, որ ամուսինը բենզին է լցրել կնոջ վրա և փորձում է հրկիզել:

 

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 09.50-ի սահմաններում, 1985թ. ծնված Արմեն Ա.-ն մտել է իր քաղաքացիական կնոջ' 1980թ. ծնված Սուսաննա Գ.-ի ննջասենյակ, բենզինը լցրել վերջինիս վրա և սպանության սպառնալիքներ տվել, ինչից հետո ձեռքին եղած կրակայրիչով փորձել է այրել, սակայն Սուսաննա Գ.-ի որդին' 2003թ. Գոռ Գ.-ն, և մայրը' Գրետա Հ.-ն, միջամտել են, ձեռքից գցել են կրակայրիչն ու նրան դուրս հանել ննջասենյակից:

 

 

Արմեն Ա.-ն բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր: