Ոչ ՆԱՏՕ-ին, ոչ Ռուսաստանին ձեռնտու չի լինի նոր սառը պատերազմն այն դեպքում, երբ համագործակցության վերսկսումը համապատասխանում Է երկու կողմերի շահերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Aftenposten նորվեգական թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտ ենբերգը:

 

«Ոչ ոքի ձեռնտու չԷ նոր սառը պատերազմը: Մենք մտադիր չենք նպաստել այն բանին, որ այն սկսվի,-հայտարարել Է գլխավոր քարտուղարը:-ՆԱՏՕ-ի համար կարեւոր Է այն փաստը, որը մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք փնտրում: Մենք շարունակում են աշխատել համագործակցության հասնելու համար: Դա համապատասխանում Է ինչպես մեր, այնպես Էլ Ռուսաստանի շահերին»:

 

Ստոլտենբերգը պնդում Է, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները խախտել են Արեւմուտքի վստահությունը Ռուսաստանի նկատմամբ:

 

«Ուկրաինայի արեւելքում ճգնաժամի լուծման միակ միջոցը Մինսկում ստորագրված խաղաղ համաձայնագրերի կատարումն Է»,-հայտարարել Է նա, ընդգծելով, որ ԵԱՀԿ-ի դիտորդների կողմից դիտվող հրադադարի ռեժիմի պահպանումն «անվիճելի դրական» փաստ Է:

 

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին, Նորվեգիայի կառավարության նախկին ղեկավարը հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն արձանագրում Է Ռուսաստանի ռազմական ներկայության Էական աճ, ինչի կապակցությամբ «կարեւոր Է, որ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն պահպանեն շփումները»:

 

Պատասխանելով Սիրիայում Ռուսաստանի ներկայության մեծացման եւ Ուկրաինայում լարվածության աստիճանի նվազման միջեւ կապի առկայության վերաբերյալ Aftenposten-ի թղթակցի հարցին, Ստոլտենբերգն ընդգծել Է, որ «նման կապ չկա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: