Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Սամվել Ալեքսանյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին: Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի բաժնետեր Սամվել Լիմինդրի Ալեքսանյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով»: