Պուտինի անկեղծ հայտարարություններից հետո, արևմտյան հեղինակավոր մամուլը կոչ է արել իր կառավարությանը ընդունել սխալները: Բրիտանական The Guardian-ը, օրինակ, գրում է, որ սիրիական ճգնաժամը լուծելու համար, Եվրոպան պետք է լսի Վլադիմիր Պուտինին, այլ ոչ թե փորձի ինքնուրույն գործել: Ի դեպ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը համաձայնել է համագործակցել Մոսկվայի հետ այդ հարցում:
Ֆրանսիական ԶԼՄ-ներն ուղղակիորեն պահանջում են իրենց քաղաքական գործիչներից լինել նույնքան համարձակ, որքան Ռուսաստանի նախագահն է: Նրանք համոզված են, որ ներկայումս միայն Ռուսաստանն է ի զորու վերջ դենլ Մերձավոր Արևելքում պատերազմին:
Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Պուտինը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: