shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 5 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Գ. Ո.-ի դին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ նա այսօր այցի էր եկել իր ազգականի տուն, ով բնակվում է նշված շենքի 12-րդ հարկում և կարճ ժամանակ անց ինքնասպանություն է գործել:
Մանրամաասները սկզբնաղբյուր կայքում