Բացի Su-25SM ինքնաթիռից ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ՌԴ ռազմատիեզերական ուժերը կօգտագործեն Su-30SM և Su-34 ինքնաթիռները, գրում է The National Interest-ը:

 

Սակայն, ըստ պարբերականի, առավել արդյունավետ կլինի Su-25SM-ը: Գրոհիչը մոդերնիզացված է: Ի թիվս այլ բաների, այն համալրված է GLONASS արբանյակային նավիգացիոն համակարգով, ժամանակակից ավիացիոն ռադիոէլեկտրոնիկայով և այլ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս բարձր ճշգրտության հարվածներ հասցնել:

 

Հոդվածում ԱՄՆ-ի օդուժի ներկայացուցիչը ռուսական գրոհիչները լավագույնն է համարում «ցամաք-օդ» գործողություններում: Su-25SM-ը համեմատվում է ամերիկյան A-10-ի հետ, որը ԱՄՆ-ն օգտագործում է Իրաքի իշխանություններին աջակցելու համար: